Մեղադրանքը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը
03.03.2018 13:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 2-ին, ժամը 10.30-ին, Օշական գյուղի Հոկտեմբերյան փողոցի թիվ 32 հասցեից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Սեդրակ Թ.-ն, որը փետրվարի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: