ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեղադրանքը՝ խոշոր չափի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն

Մեղադրանքը՝ խոշոր չափի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն

Սեպտեմբերի 8-ին, ժամը 8.05-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Ավանի բաժանմունքի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայրաքաղաքի Աճառյան փողոցում ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է ներկայացվել Ղազախստանի քաղաքացի, 24-ամյա մի երիտասարդ։ Օգոստոսի 15-ից Ղազախստանի իրավապահների կողմից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: