Մեղադրանքը՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը
12.09.2018 14:06
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, սեպտեմբերի 11-ին, ժամը 20.30-ին, Երևան քաղաքի Սասունցի Դավիթ կայարանամերձ տարածքից բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Էդգար Չ.-ին, որը սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: