Մեղադրանքը` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը
13.03.2018 13:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները մարտի 12-ին, ժամը 22.00-ին, Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 14 շենքի բակից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Եղիշե Հ.-ին, որը փետրվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: