Մեղադրանքը՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը
15.11.2018 11:06
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 14-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն է ներկայացել 1976 թ. ծնված Արթուր Բ.-ն, որը 2016թ. հուլիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: