Մեղադրանքը՝ խարդախություն և կաշառք տալու փորձին հանցակցելը
20.04.2022 11:33
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողները ապրիլի 19-ին Ազատության պողոտայում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 27-ամյա Արգիշտի Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 38-34-312-րդ (Կաշառք տալու փորձին հանցակցելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արգիշտի Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: