Մեղադրանքը՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը
05.01.2022 12:48
Հետախուզվողի հայտնաբերում

Հունվարի 4-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Սարի թաղի 2-րդ փողոցից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Վիգեն Գ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վիգեն Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: