Մեղադրանքը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Լոռու մարզային վարչության, Տարոնի և Բազումի բաժինների և ՀՀ ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին, ժամը 22.40-ին, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 79 շենքում հայտնաբերվել և Տարոնի բաժին բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Վահան Մ.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 17-ից Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: