Հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները սեպտեմբերի 2-ին Մաշտոցի պողոտայում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 32-ամյա Ռասուլ Զ.-ին, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					