Հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
06.10.2021 11:14
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 5-ին Եղբայրության փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Էդգար Ա.-ն, որը սեպտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: