Հետախուզվում էր թմրամիջոց իրացնելուն հանցակցելու մեղադրանքով
08.05.2023 11:59
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների համատեղ միջոցառումներով մայիսի 6-ին Այգեկցու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է տեղափոխվել 24-ամյա Նոնա Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: