Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
09.03.2022 13:58
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ և ՊՊԳՎ Մաշտոցի պահպանության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 8-ին Կորյունի փողոցից բերման է ենթարկվել 30-ամյա Հայկ Հ.-ն, որը փետրվարի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: