Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ապրիլի 8-ին Էրեբունու փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 28-ամյա Գոռ Հ.-ին, որը ապրիլի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: 
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					