37-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 10-ին բաժին է ներկայացել 37-ամյա Սոնա Թ.-ն, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
