Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մասիս քաղաքում
12.01.2021 11:50
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի և Մասիսի բաժինների ՔՀԲ ծառայողները, համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 11-ին Մասիս քաղաքի Բաղրամյան փողոցից բերման են ենթարկել 25-ամյա Հովհաննես Խ.-ին, որը 2020 թ. նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: