Հետախուզվում էր խաբեությամբ գույքային վնաս պատճառելու մեղադրանքով
12.12.2023 11:13
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 11-ին Տիտոգրադյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 61-ամյա Վիլիկ Շ.-ին: Նա նոյեմբերի 27-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: