Հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով
13.10.2023 11:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում հայտնաբերվել և Կոտայքի բաժին է տեղափոխվել 28-ամյա Խաժակն Ո.-ն, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: