Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
14.05.2022 11:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Արտաշատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 13-ին Երևան քաղաքի Դավիթաշենի 4-րդ թաղամասում հայտնաբերվել և Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Արթուր Ս.-ն, որը մայիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: