36-ամյա կինը հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները հունիսի 13-ին Թամանցիների փողոցից բերման են ենթարկել 36-ամյա Վեներա Բ.-ին, որը մայիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) 2-րդ մասի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					