Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
16.02.2022 12:03
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 15-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Սպարտակ Պ.-ն, որը հունվարի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Սպարտակ Պ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: