Հետախուզվում էր անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 16-ին Երկաթուղայինների 5-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 22-ամյա Տիգրան Մ.-ն, որը սեպտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
