Հետախուզվում էր ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 16-ին բաժին է ներկայացել 39-ամյա Վահան Ս.-ն: Նա ՌԴ Տուլայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					