ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
18.03.2022 12:01
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 17-ին Մասիս քաղաքի Նոր թաղ թաղամասի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Արման Ա.-ն, որը 2021 թ. ապրիլի 22-ից ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: