Հետախուզվում էր վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով
18.05.2023 12:22
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 17-ին բաժին է ներկայացել 55-ամյա Նելլի Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: