Հետախուզվում էր արգելված բույսեր աճեցնելու մեղադրանքով
19.01.2024 11:14
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները հունվարի 18-ին Խորենացու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել 44-ամյա Համբարձում Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի (Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: