ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր թմրամիջոցներ իրացնելու և գույք վնասելու մեղադրանքով

Հետախուզվում էր թմրամիջոցներ իրացնելու և գույք վնասելու մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 18-ին Բադալ Մուրադյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տարել 26-ամյա Աստղիկ Հ.-ին, որը հոկտեմբերի 12-ից ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 264-րդ (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: