ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էին դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով

Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Հրազդանի կիրճից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Ջանիկ Վ.-ին, որը սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:

***

Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Հրազդանի կիրճից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Ու.-ին, որըսեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: