51-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հուլիսի 20-ին Թումանյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 51-ամյա Աշոտ Չ.-ին, որը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: 
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					