Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հունիսի 22-ին Աբովյան քաղաքի համայնքապետարանի մերձակա պուրակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 31-ամյա Արթուր Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
 Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
 Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					