Հետախուզվում է մարդուն առևանգելու և ֆիզիկական ներգործության մեղադրանքով
23.11.2023 10:41
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության 2-րդ բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 22-ին Թբիլիսյան խճուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է տարվել 35-ամյա Գոհար Գ.-ն: Նա նոյեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ (Մարդուն առևանգելը) և 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: