Հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 25-ին Արշակունյաց պողոտայում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 36-ամյա Վեներա Բ.-ին, որը դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					