Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
31.03.2022 13:10
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 30-ին Սևան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Գոռ Ս.-ն, որը 2021 թ. հունիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: