Հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով
31.05.2022 11:41
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 30-ին բաժին է ներկայացել 31-ամյա Մհեր Մ.-ն, որը մայիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: