Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
31.05.2023 13:05
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները մայիսի 30-ին Մաշտոցի պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և Մաշտոցի բաժին են տարել 1961 թ. ծնված Հարություն Ա.-ին, որը 2021 թ. հոկտեմբերի 22-ից ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: