Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Չարենցավանում
07.04.2022 13:29
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ապարանի և Չարենցավանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 6-ին Չարենցավան քաղաքում հայտնաբերվել և Ապարանի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Վոլոդյա Ս.-ն, որը Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: