Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյան քաղաքում
24.01.2022 10:17
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 22-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Արտաշես Զ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: