ՌԴ իրավապահների կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Մեղրաձորում
21.06.2014 11:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Հրազդանի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Մեղրաձոր գյուղից բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 31-ից ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում է խարդախության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: