Մահվան ելքով պատահար Մեղրի-Երևան ճանապարհին
24.09.2016 12:05
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 23-ին, ժամը 5-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 172-րդ կմ-ին բախվել է ձիու, ինչի հետևանքով վարորդը՝ 1956 թ. ծնված Վալերի Բաղդասարյանը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: