Մեղրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
 
                                            Ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 26-ին Երևան քաղաքի Ուլնեցու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Սյունիքի մարզային քննչական վարչություն են ներկայացրել 33-ամյա Հովհաննես Մ.-ին, որը ապրիլի 14-ից Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 509-րդ հոդվածի (Արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքը) մեղադրանքով: 
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					