Մահվան ելքով վրաերթ Երևանում
28.12.2015 11:53
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 22-ին, Երևանի Էրեբունու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1975 թ. ծնված Սամվել Եկմալյանին, ով տեղում մահացել է:
Վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի 36-ամյա վարորդը, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 23.50-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: