Մահվան ելքով վրաերթ Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում
25.11.2015 11:46
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 24-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, ժամը 6.40-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1939 թ. ծնված Հեղուշ Մարգարյանին, ով տեղում մահացել է:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: