ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մետրոպոլիտենի քրեական հետախույզները հայտնաբերել են մետամֆետամին

Փետրվարի 25-ի երեկոյան ժամը ութին ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն իրացրին ստացված օպերատիվ տվյալը: Մետրոյի կայարաններից մեկի նախասրահից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք բերման ենթարկեցին մայրաքաղաքի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդի: Իրավապահների կասկածները հիմնավոր էին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փոքրիկ տոպրակ` մետամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով և մեկ կաթուցիչ`մոխրացած հետքերով:
Ըստ բերման ենթարկվածի` թմրանյութն իրենն էր, իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: