Մետրոյի քրեական հետախույզները հայտնաբերել են հետախուզվողի՝ բացահայտելով գողություններ
Երևանի Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում մարտի 31-ի առավոտյան մայրաքաղաքի Աճառյան փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Արարատի մարզի մի բնակիչ: 29-ամյա կինը ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից, գողություն կատարելու մեղադրանքով, հետախուզվում էր անցած տարվա նոյեմբերի 8-ից: Հետագա միջոցառումների արդյունքում նա խոստովանել է, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում արել էր ավելի քան 20 գողություն:
Կինը ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: