Մետրոպոլիտենի բաժնի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
01.04.2021 12:20
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 31-ին մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանից բերման է ենթարկվել 54-ամյա Վարդան Ս.-ն, որը մարտի 19-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վարդան Ս.-ն ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: