Մետրոպոլիտենի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
01.04.2022 12:28
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Երևան քաղաքի Մետրոպոլիտենի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 31-ին Աճառյան փողոցում հայտնաբերվել և Մետրոպոլիտենի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Աննա Գ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 8-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: