Մետրոպոլիտենի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Նրանք մետրոյի տարբեր կայարաններում ձերբակալել են 24 և 26 տարեկան երկու երիտասարդի, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, մյուսը՝ Աբովյան քաղաքի բնակիչ։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականչավուն զանգվածներ ու կաթուցիչ։ Երիտասարդները ներկայացվել են տարածքային քննչական բաժիններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: