Մետրոպոլիտենի պահպանության բաժնի հերթապահ մաս զանգահարած քաղաքացին հայտնել է, որ աղբարկղում զինամթերք է թողնում
Մայիսի 22-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի հերթապահ մաս զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը զինամթերք ունի և թողնում է «Սասունցի Դավիթ» կայարանից Սևանի փողոց տանող գետնանցման վերջում տեղադրված աղբարկղում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 7,62 մմ տրամաչափի` 12 և 5,45 մմ տրամաչափի 167 փամփուշտ և ինքնաձիգի 2 պահունակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: