Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել

Հունվարի 5-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Մ. Ադամյան փողոցից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Մկրտիչ Մ.-ին, որը 2021 թ. նոյեմբերի 11-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) 2-րդ մասի 3-րդ կետի, 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի և 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: