1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

Ինչպես տեղեկացրել էինք՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պատրաստած տեսանյութը գավաթի և դիպլոմի է արժանացել ՌԴ Կեմերովո քաղաքում անցկացված իրավապահ մարմինների աշխատակիցների և լրագրողների «Վահան և գրիչ» միջազգային առաջին փառատոնում:
Հոկտեմբերի 29-ին ոստիկանության ՀԿԼ վարչության պատվիրակությունը Կեմերովոյից վերադարձավ հաղթանակով:
Ներկայացված հազարից ավելի աշխատանքներից ժյուրին ընտրեց լավագույններին: Սոտքի ոսկու հանքերից կատարվող գողությունների և դրանց դեմ տարվող պայքարի մասին պատմող աշխատանքը «Օրենքի տարածք» անվանակարգում արժանացավ գավաթի և դիպլոմի:
Մանրամասները՝ այստեղ
Առաջին անգամ չէր, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատանքները միջազգային փառատոներում մրցանակների էին արժանանում:
Օրերս հպարտության ևս մեկ առիթ տվեց մեր աշխատակիցը:
«Ազատություն» ռադիոկայանը կազմակերպել էր ֆոտոմրցույթ «Իմ ազատությունը» թեմայով: Քվեարկությունն անցկացվում էր ֆեյսբուք սոցիալական ցանցում, ինչը ենթադրում է առավելագույն անաչառություն: Հարյուրավոր լուսանկարների մեջ ամենաշատ ձայները հավաքեց և գլխավոր մրցանակը նվաճեց ոստիկանության ՀԿԼ վարչության օպերատոր, ոստիկանության լեյտենանտ Արարատ Սարիբեկյանը:
Շնորհավոր հաղթանակներ և նորանոր ստեղծագործական նվաճումներ: