ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մերկացվեց կաշառք վերցնելու փաստով

Օրերս ոստիկանության  կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր դիմել մի քաղաքացուհի` հայտնելով, որ առանց դասընթացներին մասնակցելու պետական նմուշի ավարտական դիպլոմ տրամադրելու համար Երևանի Ֆուչիկի փողոցի Գյուղատնտեսական համալսարանի աշխատակից Վահագն Ասրյանն իրենից պահանջել է 3000 դոլար:

Քաղաքացուհին պետք է գումարի կեսը տար սեպտեմբերի 18-ին, իսկ մնացածը դիպլոմն ստանալուց հետո: Սեպտեմբերի 18-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Գյուղատնտեսական համալսարանի որակի ապահովման և ներքին աուդիտի կենտրոնի տնօրեն Վահագն Ասրյանը 1500 դոլար կաշառք վերցնելու փաստով իր աշխատասենյակում մերկացվեց:

Շարունակական գործողությունների շնորհիվ շուտով բացահայտվեց մանրամասն ծրագրված կոռուպցիոն գործողության ողջ շղթան: Պարզվեց, որ Ասրյանը նախապես հանցավոր համաձայնության էր եկել նույն համալսարանի ռեկտորի խորհրդական Ժաննա Ազիզբեկյանի հետ, որը պետք է կազմակերպեր քաղաքացուհու դիպլոմի հիմքերի ստեղծումը և տրամադրումը: Համաձայն պայմանավորվածության` Ասրյանը 300 դոլարը պետք է պահեր իրեն, իսկ 2700-ը տար Ազիզբեկյանին:

Վահագն Ասրյանը ձերբակալված է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: